Սրճարանի սեփականատերը որոշել է հյուրերին «ուրախացնել» չորացած ծղրիդներով պաղպաղակով

22:40   10 մարտի, 2023

Ռոտենբուրգում սրճարանի սեփականատերը որոշել է իր հյուրերին «ուրախացնել» աղանդերով՝ չորացրած ծղրիդներով պաղպաղակով, գրում է NYP-ն։

Թոմաս Միկոլինն ինքն է ստեղծել այդ նրբագեղությունը եւ դրանով հպարտորեն լուսանկար է հրապարակել Instagram-ում։ «Բառացիորեն հարձակվեցին մեզ վրա… շատ քննադատություններ, շատ հաճոյախոսություններ, անակնկալներ եւ հետաքրքրասիրություն մեր նոր ծղրիդ պաղպաղակի վերաբերյալ», - նշել է նա։ Նրա խոսքով՝ ինքն ամբողջ ձմեռ աշխատել է աղանդերի վրա՝ համարձակությամբ ստեղծելով այն եւ ներկայացրել «հետեւանքների դեմ առանց վախի»։ «Սա փոքրիկ ուղերձ է սննդի համար, որը կարող է ապագա ունենալ», - ասել է Միկոլինոն:

Պաղպաղակը պարունակում է ծղրիդի ալյուր, թանձր սերուցք, վանիլի էքստրակտ եւ մեղր։

Թեեւ նա ընդունում է, որ անսովոր սառեցված ուտեստն արդեն «շատ քննադատությունների է արժանացել», կան նաեւ շատ համարձակ սպառողներ: «Նրանք, ովքեր փորձում են դա, խանդավառ են,- ասել է Միկոլինոն:- Ես հաճախորդներ ունեմ, ովքեր ամեն օր գալիս են այստեղ եւ գնում են այն»:



© NEWS.am STYLE