Հայկական բրենդի հագուստը՝ Photo Vogue նախագծում

10:20   11 մարտի, 2023

NEWS.am STYLE-ն ակտիվորեն հետեւում է սփյուռքի ներկայացուցիչներին եւ նրանց հաջողություններին։ Փարիզում բնակվող դիզայներ Արմինե Օհանյանը բացառություն չէ։ Համանուն ապրանքանիշի հիմնադիրն ակտիվորեն կիսվում է նոր նախագծի լուսանկարներով, որտեղ ցուցադրված է իր նոր հավաքածուի զգեստը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от MAISON ARMINE OHANYAN PARIS (@armineohanyanofficial)

Նոր հավաքածուի ուլտրամարին գույնի զգեստը կոնտրաստ է ստեղծել ավերակների եւ լքված շենքի ֆոնի վրա։ Որպես զարդարանք ծառայում են պիքսելների նմանվող փոքրիկ քառակուսիները: Զգեստը բավական մեծ ծավալ ունի՝ երկար քողով ու փքված թեւքերով։ Այն ստեղծվել է նորաձեւության տան ոճին համապատասխան՝ տեխնո-կուտյուր, ֆուտուրիստական ​​դիզայն եւ նուրբ մոտեցում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от MAISON ARMINE OHANYAN PARIS (@armineohanyanofficial)

Զգեստը նախատեսված չէ որեւէ կոնկրետ սեզոնի համար։ Դիզայները նշում է, որ այն «սահմանափակված» չէ ժամանակային շրջանակով։ Այնուամենայնիվ, կան այլ խոչընդոտներ. տեխնո-կուտյուր ապրանքների քանակը սահմանափակ է։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է շտապել գնումների հարցում։



© NEWS.am STYLE