Անձնական փորձ. նիհարում ենք «Vacu-step»ի միջոցով

20:17   12 դեկտեմբերի, 2013

Նիհարելու մասին երազող յուրաքանչյուր կին ուզում է այդ անել՝ քիչ ջանք գործադրելով: Բոլորս երազում են հրաշք-միջոցների մասին, որոնք կարճ ժամանակահատվածում մեզ մոդել կդարձնեն: Այդպիսի հրաշք-միջոցներից մեկը որոշեցի ինձ վրա փորձել: Այս ամառ երեւանյան նիհարելու կենտրոններից մեկում ես «Vacu-step» մարզասարքով նիհարեցնող կուրս անցա:

Այս սարքը հերմետիկ պարկուճի է նման, որտեղ 30 րոպեի ընթացքում ճարպային բջիջների վրա ներգործում են ֆիզիկական ուժն եւ վակուումը: Ձեզ հատուկ կիսաշրջազգեստ են հագցնում, մտնում եք պարկուճի մեջ, որտեղ 40 րոպե ակտիվ քայլում եք ինչպես stap-մարզասարքի վրա:

Այդ ընթացքում վակուումի ազդեցության շնորիվ ենթամաշկի հյուսվածքներում արագանում է արյան եւ լիմֆոհանգույցների շրջանառությունը: Այն նպաստում է նյութափոխանակության եւ հյուսվածքների բարելավմանը, ճարպերի քայքայմանը, բջիջների վերականգնմանը, բջիջներում եւ հյուսվածքներում վերականգնողական գործընթացների արագացմանը: Կուրսը 20 ամենօրյա պարապմունքից է բաղկացած: Ես 15-ն եմ անցել, դրա հետ մեկտեղ հետեւել եմ սրահի ղեկավարի պահանջներին. չափավոր, բայց կանոնավոր սնվել եմ, բացառել եմ քաղցրեղենը, յուղային սնունդը եւ օրական 2 լիտրից ավելի ջուր եմ խմել:

Անկեղծ ասած՝ ֆիզիկական իմ պատրաստվածության տվյալներով, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության պայմաններում, պարապմունքներն ինձ համար դժվար էին: Սակայն արդյունքն ամեն ինչ արժեր: Երկու շաբաթվա ընթացքում ես 4 կգ նիհարեցի: Ավելին, երբ ինձ ասացին, որ պարապմունքներից որոշ ժամանակ անց մի քիչ էլ կնիհարեմ, չհավատացի, մինչեւ որ 10 օր անց նորից կշեռքին կանգնելով՝ տեսա, որ եւս մեկ կիլոգրամ կորցրել եմ:

Մի քանի անգամ ես մարզասարքի մեջ եմ մտել ջրիմուռով, կանաչ կավով եւ ինչ-որ յուղերով փաթաթված, որոնց բաղադրությունը սրահի ղեկավարը գաղտնի է պահում: Արդյունքն ապշեցուցիչ է: Փորս, ինչպես ասում են, կպել է մեջքիս, մաշկս դարձել է հարթ եւ թավշյա, ինչպես նորածնի մաշկը:

Այդ պարապմունքների շնորհիվ ես գրեթե երկու չափսով նիհարել եմ, ընդհանուր առմամբ՝ 5-6 սմ եմ կորցրել: Եվ գլխավորը, որ այս արդյունքը մինչեւ հիմա պահպանվում է: Իհարկե, ես հետեւում եմ սննդակարգիս, սակայն երբեմն ինձ թույլ եմ տալիս ուտել իմ սիրելի համբուրգերն ու շոկոլադե տորթը: Այնպես որ՝ հաջորդ ամռանը մտադիր եմ կրկնել կուրսը՝ այն համատեղելով մերսումների հետ: Ապշեցնող արդյունք են խոստացել:

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE