The Weeknd-ը կրկնել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը

18:25   11 մարտի, 2023

Կանադացի երգիչ Աբել Տեսֆայեն, ով հայտնի է The Weeknd կեղծանվամբ, կարողացել է կրկնել ամերիկացի լեգենդար կատարող Մայքլ Ջեքսոնի ռեկորդը՝ թողարկած հիթերի քանակով, հայտնում է «Sound Media»-ն։

Աղբյուրը հավելում է, որ երկու արտիստներն էլ 7 անգամ զբաղեցրել են Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականները։ Նախկինում երաժշտության ողջ պատմության մեջ միայն մեկ արտիստ է գրանցել նման արդյունք, հիշեցնում է Հանրային լրատվական ծառայությունը։

Փորձագետների կարծիքով, The Weeknd-ի հանրաճանաչության վրա ազդել է HBO-ով նրա՝ SoFi մարզադաշտում տեղի ունեցած համերգի թողարկումը, ինչպես նաեւ այն ալբոմը, որում ձայնագրվել է այս կատարումը։

Լուսանկարը՝ Frazer Harrison/Getty Images



© NEWS.am STYLE