Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի առաջին մենահամերգը Երեւանում

20:28   11 մարտի, 2023

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում  մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին  մենահամերգով հանդես կգա վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը:       

Ծրագրում կհնչեն՝

Յոհան Սեբաստիան Բախ

Ջութակի պարտիտա № 3, մի մաժոր, BWV.1006

Սոնատ սոլո ջութակի համար № 2, լյա մինոր, BWV.1003

Սոնատ սոլո ջութակի համար № 3, դո մաժոր, BWV.1005

Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ և վիրտուոզությամբ: Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների,  ինչպես նաև «Sony Classical» ձայնագրման ընկերության հետ: Սիբելիուսի, Պագանինիի և Նաումբուրգի մրցույթների հաղթող,  «Leonie Sonning»-ի մրցանակակիր Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թ. պատրաստած ջութակով:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։

Տոմսերի արժեքը՝ 5000-30.000 ՀՀ դրամ:



© NEWS.am STYLE