Անա դե Արմասի մասնակցությամբ «Շիկահեր»-ը ՝«Ոսկե ազնվամորու» վատագույն ֆիլմ

15:22   12 մարտի, 2023

Մինչ բոլորս սպասում ենք «Օսկար»-ին, «Ոսկե ազնվամորի» հակամրցանակն ամփոփել է արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք միջոցառման պաշտոնական կայքում։

Այսպիսով, հայտնի են դարձել «Ոսկե ազնվամորու» 43-րդ ամենամյա հակամրցանակաբաշխության հաղթողները։ Վատագույն ֆիլմ է ճանաչվել Անա դե Արմասի մասնակցությամբ «Շիկահեր»-ը, նախագիծը գրանցել են նաեւ «Վատագույն սցենար» անվանակարգում։

Իսկ ամենավատ երկրորդական պլանի դերասանուհի անվանակարգը բաժին է հասել  Ադրիա Արչոնային: Ամենավատ ռեժիսոր են ճանաչվել Մեգան Ֆոքսի սիրելի (դեռեւս ներկայիս) Machine Gun Kelly-ն եւ Մոդ Սանը։ Հեղինակության վերականգնման մրցանակը ստացել է Քոլին Ֆարելը «Ինիշերինի Բանշիները» ֆիլմի համար:



© NEWS.am STYLE