Շերոն Սթոունն իր ծննդյան օրը երկրպագուներին ստիպել է ծիծաղել «հոլիվուդյան բոտոքս» շուրթերով

14:17   12 մարտի, 2023

Մարտի 10-ին Շերոն Սթոունը դարձավ 65 տարեկան։ Այս առիթով աստղը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա ներկայացել է անսովոր կերպարանքով՝ արձակված մազերով, խալաթով եւ ակնոցով։ Սակայն ամենից շատ երկրպագուների ուշադրությունը գրավել են հսկայական կեղծ շուրթերը, որոնք բոտոքսի կամ շուրթերի մեծացման այլ ներարկումների նմանակում են։

515512.jpg (102 KB)

«Վերջապես ես դա արեցի: Նոր տարի մուտք եմ գործել հոլիվուդյան ոճով։ Երբեմն ստանում ես հենց այն, ինչի մասին երազում ես»,- հրապարակումը մակագրել է Շերոնը։

Դերասանուհու բաժանորդները, ով հայտնի է բնական ծերացման հանդեպ իր հավատարմությամբ, հիացել են նրա կատակով։ «Լրիվ բնական տեսք ունի», -գրել է օգտատերերից մեկը։ Եղել են նաեւ այսպիսի մեկնաբանություններ. «Սկզբում ես չէի հասկանում, թե ինչու է Շերոն Սթոունը հրապարակում Քորթնի Լավի լուսանկարները», «Աստված իմ, ես հինգ վայրկյան խուճապի մատնվեցի, սա չափազանց ծիծաղելի է», «Մի ստիպեք այսքան ծիծաղել, բոտոքսս չի դիմանա»։



© NEWS.am STYLE