Աստղային ոճ․ 10 կերպար՝ Անահիտ Ադամյանից (ֆոտո)

12:05   12 մարտի, 2023

Արտահայտիչ աչքերով փոքրամարմին այս երգչուհին միանգամից գրավեց ոչ միայն հայ, այլեւ ռուս հանդիսատեսի սրտերը։ Նա աչքի ընկավ ոչ միայն ձայնային գեղեցիկ տեմբրով, այլեւ նուրբ ոճով ու հրեշտակային արտաքինով։

Անահիտ Ադամյանի ոճին հատուկ են տոպերը, վերնաշապիկները, լայն տաբատներն ու սպորտային կոշիկները։ Երգչուհին նախընտրում է սպորտային ոճն ու դասական երանգները։ Նրա զգեստապահարանում գերիշխում են սեւ ու սպիտակ գույները։ 

Երգչուհին իր հետեւորդներին տպավորում է, հատկապես, իր դիմահարդարմամբ։ Նրան հաճախ խնդրում են ցուցադրել՝ ինչպես է կատարում աչքերի եւ շուրթերի make up-ը, ինչը նա սիրով անում է։ Անահիտն իր խոշորն աչքերն ավելի արտահայտիչ է դարձնում սեւ աղեղներով ու բաց ստվերաներկերով ընդգծելով։ Երգչուհու վարսահարդարումը եւս պարզ է ու հասարակ։ Նա, հիմնականում, նախընտրում է բարձր հավաքված մազերը, երբեմն դրանք արձակում է բնական ալիքներով։

NEWS.am STYLE-ն Անահիտ Ադամյանի ինստագրամյան էջից ընտրել է 10 կերպար, որոնք լավագույնս ներկայացնում են երգչուհու ոճը։ 

333047913_748561040331863_419359642388201052_n.jpg (132 KB)

334143544_1367713130675567_8077584860040226877_n.jpg (107 KB)

333239697_871188247512194_7871727850292503484_n.jpg (192 KB)

333407834_614802340660555_1305494124405896202_n.jpg (389 KB)

333474985_5890335377745515_3634871024686601616_n.jpg (147 KB)

333556596_160679070139355_5769605192002607808_n.jpg (171 KB)

333601090_1334663143932086_8571387271584623655_n.jpg (240 KB)

333688808_727333389025040_8034835273093375639_n.jpg (138 KB)

333820493_564955742366670_7541455451717869944_n.jpg (188 KB)

334882699_1223599208255538_3098210745857157961_n.jpg (180 KB)



© NEWS.am STYLE