Մեգան Մարքլը կվերագործարկի իր The Tig բլոգը

21:30   13 մարտի, 2023

Մինչ արքայազն Հարրիին հանդիպելը, Մեգանը ոչ միայն նկարահանվել է ֆիլմերում եւ հեռուստաշոուներում, այլեւ հոդվածներ է գրել իր The Tig բլոգի համար։ Երեք տարի անց Մեգան Մարքլը «լքեց» իր հոբբին։ Սակայն դքսուհին մտադիր է վերադառնալ։ Ինչպես նշում է The Mirror-ը, նա ստացել է հարթակը վերականգնելու պաշտոնական թույլտվություն։

Ասում են, որ Մեգանը կրկին գրում է իր ճանապարհորդությունների մասին, կիսվում բաղադրատոմսերով, հրապարակում հանդերձանքները եւ պատմում իր կյանքի մասին: Իսկ ոմանք պնդում են, որ նա նախատեսում է նաեւ անձնական թեմաներով հոդվածներ հրապարակել ու խորհուրդներ տալ «հարաբերությունների ոլորտում»։ Եթե ​​դա ճիշտ է, ապա դքսուհու բլոգը հայտնիություն կունենա։

Ըստ արեւմտյան մամուլի՝ կայքը կգործարկվի հաջորդ շաբաթ։ Ինսայդերներն ասում են, որ Մեգանը հույս ունի մրցակցել մեգա-հաջողակ Goop-ի հետ, որը պատկանում է Գվինեթ Փելթրոուին:



© NEWS.am STYLE