Քրիսթեն Սթյուարտը կվերադառնա Ռուփերթ Սանդերսի մոտ

16:43   13 նոյեմբերի, 2012

Վամպիրական սագայի աստղ Քրիսթեն Սթյուարտը չի բացառում, որ կրկին կարող է Սպիտակաձյունիկ խաղալ։ Նույնիսկ, եթե ռեժիսորը Ռուփերթ Սանդերսը լինի, ում հետ դերասանուհին դավաճանել էր իր ընկեր ու «Մթնշաղի» զուգընկեր Ռոբերտ Պատինսոնին։

Ապագա պրեմիերայի շրջանակում Քրիսթենը շատ է ելույթ ունենում հեռուստատեսությամբ, հարցազրույցներ տալիս ու պատասխանում լրագրողների հարցերին։ Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ամերիկյան թոք-շոուներից մեկի ժամանակ դերասանուհին հայտարարել է, թե կարող է կրկին Սպիտակաձյունիկ խաղալ։ «Ոչ ոք չի հերքում եւ չի հաստատում այս տեղեկությունը, սակայն մեծ հավանականություն կա», - նշում է դերասանուհին։

Հիշեցնենք, որ ամուսնացած ռեժիսոր Ռուփերթ Սանդերսի՝ Քրիստենի հետ դավաճանությունից հետո նրա կինը՝ Լիբերթի Ռոսը, նրա առջեւ ընտանիք վերադառնալու համար պայման էր դրել. այլեւս երբեք չհանդիպել Սթյուարտի հետ, նույնիսկ, նկարահանման հրապարակում։



© NEWS.am STYLE