Շակիրան ելույթով տոնել է Գինեսի 14 նոր ռեկորդները (վիդեո)

16:38   13 մարտի, 2023

Կոլումբիացի երգչուհի Շակիրայի «Bzrp Music Sessions, Vol. 53» դիս-թրեքը սահմանվել է Գինեսի տասնչորս ռեկորդ։ Երգչուհին այս իրադարձությունը նշել է Ջիմի Ֆելոնի շոուում ելույթով։ Նա կատարել է սինգլն արգենտինացի պրոդյուսեր եւ DJ Bizarrap-ի հետ։ Այդ մասին հայտնում է NME-ն։

Շակիրայի սինգլը նվիրված է նրա նախկին սիրելի Ժերար Պիկեին։ Այն թողարկվել է հունվարին եւ արագորեն դարձել է ամենաշատ դիտված լատինաամերիկյան թրեքը YouTube-ում։ Այն այժմ ունի ավելի քան 411 միլիոն դիտում հարթակում եւ ավելի քան 400 միլիոն լսում Spotify-ում:

Գինեսի ռեկորդների գրքում «Bzrp Music Sessions, Vol. 53»-ը դասվել է որպես Spotify-ում 24 ժամվա ընթացքում ամենաշատ լսումներ ունեցող թրեք (14,393,324), 24 ժամվա ընթացքում ամենաշատ դիտումներ YouTube-ում (63,000,000) եւ որպես լատինաամերիկյան թրեք, որն արագ հասել է 100 միլիոն դիտումների YouTube-ում (2 օր եւ մոտավորապես 22 ժամ):

Շակիրան նաեւ դարձել է առաջին երգչուհին, ով առաջին անգամ հայտնվել է Billboard Hot 100-ի լավագույն 10-ում՝ իսպաներեն երգով, եւ առաջին կատարողը, ով զբաղեցրել է առաջին տեղը Billboard Latin Airplay-ի չարթում։

«Ես ուզում եմ գրկել միլիոնավոր կանանց, որոնք պայքարում են նարնց դեմ, ովքեր ստիպում են մեզ ոչնչություն զգալ: Կանայք, ովքեր պաշտպանում են այն, ինչ զգում եւ մտածում են, եւ բարձրացնում են իրենց ձեռքը, երբ համաձայն չեն, իսկ մյուսները բարձրացնում են իրենց հոնքերը», - կիսվել է Շակիրան սոցիալական ցանցերում:



© NEWS.am STYLE