«Օսկար 2023»-ի լավագույն երաժշտական ​​կատարումները

13:12   13 մարտի, 2023

«Օսկար» մրցանակաբաշությունն այս տարի շատ առումներով անսովոր էր։ Առանձնահատկություններից մեկն էլ ավանդական կարմիր գորգի փոխարեն շամպայնի երանգն օգտագործելու որոշումն էր։ NEWS.am STYLE-ը պատմում է արարողության հիմնական երաժշտական ​​կատարումների մասին։

Ռիհաննան կատարել է «Lift Me Up» երգը՝ «Black Panther: Wakanda Forever» ֆիլմից։

Super Bowl-ի միլիոնավոր հեռուստադիտողների իր հանգիստ կատարմամբ եւ հղիության անակնկալ հայտարարությամբ հիացնելուց հետո Օսկարի առաջադրված մագնատ դարձած փոփ աստղը վերադարձել է բեմ եւ կատարել «Lift Me Up»-ը՝ «Black Panther: Wakanda Forever» ֆիլմից։

Ռիհաննան վերջինն էր, ով դուրս եկավ գորգուղի՝ թողնելով անջնջելի տպավորություն կաշվե Alaia զգեստով: Երգչուհին տեսքն ամբողջացրել է ադամանդե եւ զմրուխտե ականջօղերով ու Giuseppe Zanotti-ի բարձրակրունկներով։

rihanna-oscars-031223-65acdb43d1164553bd6087d238d81ad7.jpg (180 KB)

Իր ելույթի համար երգչուհին կրկին ընտրել է սեւ, բայց ոչ մինիմալիստական ​​հանդերձանք՝ Maison Margiela զգեստ՝ փայլուն դետալներով։

Լեդի Գագա

Արարողությանը ելույթ է ունեցել նաեւ Լեդի Գագան։ Սկզբում հաղորդվում էր, որ երգչուհին «Օսկար» մրցանակաբաշխությանը ելույթ չի ունենալու «Ջոկեր․ Folie à Deux» ֆիլմի նկարահանումներով զբաղված լինելու պատճառով, սակայն օսկարակիր փոփ աստղը որոշել է ամեն դեպքում գնալ ու երգել։ Գագան հանդիսատեսի առաջ ներկայացրել է իր «Hold My Hand» երգի ակուստիկ, մերկացված տարբերակը՝ երգը կատարելով պատռված ջինսով եւ շապիկով աթոռին նստած: Գորգուղուն Գագան ներկայացել է Versace-ի լակոնիկ սեւ զգեստով։

lady-gaga-oscars-031223-07c4cb9762e1425d8f3e717784d228f9.jpg (149 KB)

Երգչուհին կատարել է «Hold My Hand» երգը «Top Gun: Maverick» ֆիլմից։

Չնայած երաժիշտների վառ եւ պրոֆեսիոնալ կատարմանը, որոնց երկու երգերն էլ առաջադրվել էին «Լավագույն երգ ֆիլմի համար» անվանակարգում, արձանիկը ստացավ «Naatu Naatu» հնդկական RRR: Revolution Roars Nearby» ֆիլմին, որը մասամբ նկարահանվել էր Ուկրաինայում: Երաժշտությունը՝ Մ․Մ․ Կիրավանի, խոսքերը՝ Չանդրա Բոուզ։

Լեննի Կրավից

Արարողությանը նույնպես երկար սպասված հյուր էր Լեննի Կրավիցը, ով այս տարի իր «In Memoriam» երգով հարգանքի տուրք մատուցեց կյանքից հեռացած կինոգործիչներին։ Երգիչն իր ելույթում հարգել է Անջելո Բադալամենտիի, Ժան-Լյուկ Գոդարի, Ջինա Լոլոբրիջիդայի, Քրիստի Էլլիի, Ռոբերտ Քոլթրեյնի, Ռեյ Լիոտայի, Անջելա Լանսբերիի, Դուգլաս Քիրքլանդի, Ռաքել Ուելչի եւ շատ ուրիշների հիշատակը։

Ռեգինա Մելիքյան

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE