«Վերջապես սիրտս էլ ազատ չէ». Անդրեն սիրելիի՝ Անիի հետ կատարել է «Ով, սիրուն, սիրուն» երգը

16:01   13 մարտի, 2023
Երգիչ Անդրեն ու նրա սիրելին՝ Անի Օհանյանը, տեւական ժամանակ է՝ որակվել են, որպես «գեղեցիկ զույգ», եւ շարունակում են մնալ մեդիայի ուշադրության կենտրոնում:

Զույգը երեկ Լոս Անջելեսում ներկա է եղել տեղական միջոցառումներից մեկին, որի ընթացքում Անին, որը հայտնի է «Ազգային երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանից, Անդրեի հետ կատարել է հայկական հայտնի՝ «Ով, սիրուն, սիրուն» երգը:
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)

Անդրեն իրենց կատարումից մի հատված տեղադրել է ինստագրամյան իր էջում. «Վերջապես սիրտս էլ ազատ չէ»,-ասել է երգիչը:

Երգչի երկրպագուները վաղուց էին քննարկում, որ երգող զույգն անպայման պետք է համատեղ երգով հանդես գա: Նրանց կատարումը երգչի հետեւորդների հավանությանն է արժանացել: Նրանք կրկին շնորհավորել են զույգին ու անսահման երջանկություն մաղթել:



© NEWS.am STYLE