yellowheart.-ը ներկայացրել է «էլի ես ու դու» իր հիթային երգի նոր տարբերակը (վիդեո)

11:05   14 մարտի, 2023

yellowheart.-ը ներկայացրել է իր հիթային երգի նոր տարբերակը՝ այն կատարելով իր նորաստեղծ բենդի հետ։ «էլի ես ու դու» երգը երգչուհին թողարկել էր մեկ տարի առաջ, որն անմիջապես վիրուսային տարածում էր գտել TikTok-ում եւ այլ սոցիալական հարթակներում։ Տեսահոլովակը YouTube-ում գրանցել է ավելի, քան 2,7 միլիոն դիտում։  

«Մեկ տարի առաջ էս օրերին թողարկեցի հայտնի «Էլի ես ու դու»-ն: Հենց էս երգով ա ամեն ինչ սկսվել, ու հենց դրա համար էլ մի տարի հետո որոշեցի Vol.2 -ը ստեղծել՝ արդեն իմ բենդով, հուսամ կհավանեք ու կտարածեք»,-տեսահոլովակին կից գրել է երիտասարդ երգչուհին։

Ավելի վաղ՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր նորություններին՝ երգչուհին ակնարկել էր բենդ ստեղծելու մասին,-««Հիմա մի կարեւոր իվենթի եմ պատրաստվում, որ գարնանն է լինելու: Ասում են՝ «դեղին սիրտն» արդեն բենդ ունի, չգիտեմ»,-նշել էր նա։ 

«էլի ես ու դու» երգի հեղինակը հենց ինքը՝ yellowheart.-ն է։ Տեսահոլովակի ռեժիսորը՝ Նիկոլայ Հայրապետյանը։ 



© NEWS.am STYLE