Հյու Գրանտը քննադատության է ենթարկվել «Օսկար»-ի ժամանակ Էշլի Գրեմի նկատմամբ կոպիտ վերաբերմունքի պատճառով

13:16   14 մարտի, 2023

Հյու Գրանտը քննադատության է ենթարկվել, քանի որ երկրպագուները դերասանի պահվածքը «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կոպիտ են համարել։ Այդ մասին գրում է Page Six-ը։

Մոդել Էշլի Գրեմը փոքրիկ հարցազրույցներ է վերցրել միջոցառման հյուրերի հետ։ Նա Գրանտին մի շարք ստանդարտ հարցեր է տվել, օրինակ, թե ինչու էր նա ուրապ մրցանակաբաշխության ժամանակ, ինչ մրցանակ էր նա ցանկանում նվաճել եւ ինչ ապրանքանիշի կոստյում է կրում: Նշվում է, որ բրիտանացի դերասանն առանց հետաքրքրության պատասխանել է Գրեմի հարցերին։

«Էշլի Գրեմը հարցազրույցի ժամանակ այնքան քաղցր եւ պրոֆեսիոնալ է եղել Հյու Գրանտի հետ, իսկ նա պարզապես ապուշ է»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: Մի քանի այլ երկրպագուներ Գրանտի պահվածքն անվանել են «զզվելի» եւ «կոպիտ»:

Լուսանկարը՝ AP



© NEWS.am STYLE