Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «No Hard Feelings» ֆիլմի թրեյլերը մեկ օրում հավաքել է 50 միլիոն դիտում

20:07   14 մարտի, 2023

Մարտի 10-ին ներկայացվեց «No Hard Feelings» կատակերգության թրեյլերը։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը։ Տեսանյութը դիտումների քանակով ռեկորդ է գրանցել։

Մեկ օրում թրեյլերը բոլոր հարթակներում հավաքել է 50 միլիոն դիտում եւ դարձել ամենաշատ դիտված կատակերգական թրեյլերը։ World of Reel-ը կարծում է, որ ֆիլմի հաջողությունն ապահովում է այն փաստը, որ R վարկանիշով նման ժապավենները (16 տարեկանից բարձր մարդկանց համար) հազվադեպ են դարձել։

 «No Hard Feelings» ֆիլմում Լոուրենսը հայտնվել է որպես տաքսու վարորդ՝ հերոսուհի, ով կորցրել է իր մեքենան եւ դրա հետ մեկտեղ աշխատանքը: Վտանգված է այն տունը, որտեղ մեծացել է։ Դա կանխելու համար նա անսովոր գործարք է կնքում։

4896214-2.jpg (55 KB)

Հարուստ զույգը հրավիրում է Մեդիին հանդիպելու իրենց 19-ամյա որդու՝ Պերսիի հետ։ Տղայի մայրն ու հայրը կարծում են, որ նա պետք է ավելի հաճախ դուրս գա տանից եւ սկսի հանդիպել աղջկա հետ մինչեւ քոլեջը: Ջին Ստուպնիցկիի ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հունիսի 23-ին: Դրանում նկարահանվել են Էնդրյու Բարտ Ֆելդմանը, Նատալի Մորալեսը եւ Մեթյու Բրոդերիկը:



© NEWS.am STYLE