Մահացել է «Սկլիֆոսովսկի» սերիալի դերասանը

16:41   14 մարտի, 2023

Ծանր հիվանդությունից հետո մահացել է հայտնի սերիալի դերասանը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ 72-ամյա Ալեքսանդր Տոլուբաեւի մահվան մասին հայտարարություն է հայտնվել Ռուսաստանի թատերական աշխատողների միության Վորոնեժի մասնաճյուղի կայքում (Տոլուբաեւը վերջերս բնակվում էր Վորոնեժում)։ «Նա մահացել է ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դերասանի մահվան ստույգ պատճառը չի հաղորդվում։

Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Տոլուբաեւը հասցրել է նկարահանվել ավելի քան 30 ֆիլմերում եւ հեռուստաշոուներում։ Ամենաուշագրավներից էր նրա դերը Սկլիֆոսովսկու երկրորդ եթերաշրջանում։ «Նա վառ, բարի, տաղանդավոր եւ խելացի մարդ էր։ Այսպիսին մենք կհիշենք նրան»,- ասվում է դերասանի մահվան մասին հաղորդագրության մեջ։



© NEWS.am STYLE