Լինդսի Լոհանը սպասում է առաջնեկի ծնունդին

22:06   14 մարտի, 2023

Դերասանուհի Լինդսի Լոհանն «Ինստագրամ» սոցիալակն ցանցի իր էջում հայտարարել է իր հղիության մասին։ Դերասանուհու եւ նրա ամուսնու՝ Բադերոմա Շամմասոմայի համար սա կլինի առաջին համատեղ երեխան։

photo_2023-03-14_19-55-19-640x773.jpg (39 KB)

Հոլիվուդյան աստղը հրապարակել է ձյունաճերմակ մանկական բոդի լուսանկար՝ Coming Soon մակագրությամբ։ «Մենք ուրախ ենք եւ հուզված», - կադրին կից մեկնաբանություններում գրել է աստղը։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ դերասանուհին ամուսնացել էր ֆինանսիստի հետ։ Հարսանիքի մասին տեղեկացանք ինսայդերներից, քանի որ հոլիվուդյան աստղը լավ թաքցրել է իր անձնական կյանքի մանրամասները։ Նույն պատճառով դերասանուհին հազվադեպ է հանրության առաջ հայտնվում սիրելիի հետ։



© NEWS.am STYLE