Կինոքննադատները հիացել են նոր «Ջոն Ուիք»- ով

23:20   15 մարտի, 2023

SXSW փառատոնում կայացել է «Ջոն Ուիք 4» մարտաֆիլմի համաշխարհային պրեմիերան Կիանու Ռիվզի մասնակցությամբ։ Քննադատների եւ առաջին հեռուստադիտողների արձագանքն ավելի քան խանդավառ էր։

Variety-ի, The Hollywood Reporter-ի եւ այլ հրատարակությունների գրախոսները նշում են ժապավենի մասշտաբը (ֆիլմի տեւողությունը 2 ժամ 49 րոպե), դրա էպիկական բաղադրիչը, հնարքները, լավ մշակված պատմությունները, որոնք կզարմացնեն ֆրանշիզայի երկրպագուներին, ինչպես նաեւ այն անվանել են լավագույն մարտաֆիլմը «Mad Max»-ի ժամանակներից ի վեր։

Ֆիլմի չորրորդ մասը կհետեւի մարդասպան Ուիքին (Ռիվզ) եւ նրա մենամարտին նոր հզոր թշնամիների հետ։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Դոնի Յենը, Բիլ Սկարսգարդը, Լոուրենս Ֆիշբյորնը, Ռինա Սավայաման եւ այլք, իսկ ռեժիսորը կրկին Չադ Ստահելսկին է։

Աղբյուրը՝ CBR



© NEWS.am STYLE