Նիք Ջոնասը պատմել է 1-ին տիպի շաքարային դիաբետի դեմ պայքարի մասին

11:28   15 մարտի, 2023

Jonas Brothers խմբի 30-ամյա երգիչ Նիք Ջոնասը SXSW կոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել որպես բանախոս՝ քննարկելով դիաբետի դեմ պայքարը եւ խոսել է 13 տարեկանից այս հիվանդությամբ ապրելու մասին: Այս մասին հայտնում է Just Jared-ը։

«Հետաքրքիր ճամփորդություն էր ոչ միայն ինձ համար, այլեւ իմ ողջ ընտանիքի ու շրջապատի համար: Բայց ես կարծում եմ, որ այն բանից հետո, երբ դուրս եկա այդ իրավիճակից ու սկսեցի կարգավորել իմ գլյուկոզայի մակարդակը, ցանկացա առաջնահերթություն դարձնել այս հիվանդության մասին իրազեկվածության բարձրացումը երիտասարդների շրջանում», - կիսվել է կատարողը:

883404b3a447e731e8e7abd96524022d.jpg (184 KB)

Austin American-Statesman-ին տված հարցազրույցում Նիք Ջոնասը խոսել է նաեւ ֆիզիկական եւ հոգեկան առողջության միջեւ կարեւոր հարաբերությունների մասին։ «Հոգեկան առողջությունը շատ կարեւոր թեմա է, որն ազդում է մեր կյանքի բոլոր ասպեկտների վրա: Երբ դա կապում ես այնպիսի հիվանդության հետ, ինչպիսին շաքարային դիաբետն է, բնականաբար, դա արձագանք է ունենում», - հայտարարել է երգիչը։

Նիք Ջոնասը վերջերս համագործակցել է Dexcom ընկերության հետ՝ նկարահանվելով Super Bowl 2023 գովազդային հոլովակում՝ խթանելու շարունակական գլյուկոզայի մոնիտորները:



© NEWS.am STYLE