«Մի փոքր ծանր տարա նարկոզը»․ Գոհար Ավետիսյանը՝ կրծքի վիրահատությունից հետո իր ինքնազգացողության մասին

18:48   15 մարտի, 2023

Գոհար Ավետիսյանը տեւական դադար էր վերցրել սոցիալական կայքերից, ինչն անհանգստացրել էր հայտնի հայուհու հետեւորդներին։ Օրերս մոսկվաբնակ հայտնի դիմահարդարը դիմել էր պլաստիկ վիրահատության՝ փոքրացնելով կուրծքը։ Գոհարն այսօր թեմայի շուրջ առաջին հրապարակումն է արել ու տեղեկացրել, որ արդեն կազդուրվում է։ 

333567787_223748863509494_6730141199698583714_n.jpg (154 KB)

«Ես ինձ նորմալ եմ զգում, ընկերներ։ Պարզապես, այս անգամ մի փոքր ծանր տարա նարկոզը, հիմա վերականգնվում եմ։ Ուղղակի, չէի կարողանում ինձ ստիպել հեռախոսին պատասխանել»,-ինստագրամյան Story բաժնում գրել է Գոհարը։ 

Նա նաեւ պատմել է, որ դեռ մեկ ամիս ստիպված է լինելու կրել վիրակապ, ինչը դիմահարդարի խոսքով՝ խանգարում է նորմալ սնվելուն:



© NEWS.am STYLE