Մեթյու Մաքքոնահին եւ Վուդի Հարելսոնը կնկարահանվեն ընկերության մասին նոր սերիալում

11:33   16 մարտի, 2023

Apple TV + սթրիմինգ ծառայությունը հայտարարել է նոր կատակերգական սերիալի աշխատանքի մեկնարկի մասին, գրում է Forbes-ը։ Գլխավոր դերերը կխաղան գործընկերներ ու ընկերներ՝ Մեթյու Մաքքոնահին եւ Վուդի Հարելսոնը։ Համառոտ նկարագրության մեջ ասվում է, որ տասը դրվագից բաղկացած նախագիծը կցուցադրի «սիրտ ջերմացնող պատմություն Մեթյու Մաքքոնահիի եւ Վուդի Հարելսոնի տարօրինակ կապի մասին»։ Նրանց երկարամյա բարեկամությունը փորձության կենթարկվի, երբ նրանք տեղափոխվեն Տեխասում գտնվող Մաքքոնահիի ռանչո:

Սերիալի շոուրանները Դեւիդ Ուեսթ Ռիդն է։ Նա ՄաքՔոնահիի եւ Հարելսոնի հետ կլինեն գործադիր պրոդյուսերները։ Թե Էլ ովքեր են նկարահանվելու նախագծում՝ չի հաղորդվում։

Մաքքոնահին եւ Հարելսոնը վերջին անգամ էկրանին հայտնվեցին ինը տարի առաջ HBO-ի դետեկտիվ «Իրական դետեկտիվ» դրամայի առաջին սեզոնում։ Այնուամենայնիվ, նրանք ունեն բազմաթիվ համագործակցություններ՝ «Բարի գալուստ Հոլիվուդ», «Էդը հեռուստացույցից», «Իսկական դետեկտիվ»։ Դերասանները ընկերացել են դեռեւս 1990-ականներին եւ մինչ օրս ջերմ հարաբերություններ են պահպանում։



© NEWS.am STYLE