Դերասանուհի Բրուկ Շիլդսը պատմել է երիտասարդ տարիքում վերապրած սեռական բռնության մասին

16:12   16 մարտի, 2023

Ամերիկացի դերասանուհի Բրուկ Շիլդսը հայտնել է, որ 20 տարեկանում սեռական ոտնձգության է ենթարկվել հոլիվուդյան ղեկավարի կողմից։ People-ին տված հարցազրույցում կինոաստղը նշել է, որ կատարվածից հետո «հրաշքով ողջ է մնացել»։

«Ինձնից երկար ժամանակ պահանջվեց ամեն ինչ գիտակցելու համար։ Իսկ հիմա ես ավելի զայրացած եմ, քան այն ժամանակ։ Սարսափելի իրավիճակներ էր»։

«Blue Lagoon»-ի աստղը հայտնել է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել 1987 թվականին Փրինսթոնի համալսարանն ավարտելուց եւ դերասանուհի դառնալուց անմիջապես հետո: Նրա խոսքով՝ դա «իր կարիերայի ամենացածր կետն էր», երբ գործնականում փորձ չուներ, եւ նկարահանվելու առաջարկ ստանալը չափազանց դժվար էր։

Մի օր Շիլդսը համաձայնել է ընթրել հոլիվուդյան մի ռեժիսորի հետ՝ «ֆիլմում դեր ստանալու» հույսով։ Նա դերասանուհուն հրավիրել է մնալ հյուրանոցի իր համարում՝ սպասելու տաքսու ժամանմանը։ Աղջիկը համաձայնել է, որից հետո տղամարդն իբր «հարձակվել» է նրա վրա։ Շիլդսի խոսքով՝ ինքը չի դիմադրել եւ «ուղղակի սառել է», քանի որ վախեցել է իր կյանքի համար։

Դերասանուհին խոստովանել է, որ դրանից հետո երկար ժամանակ ինքն իրեն է մեղադրել. «Ես անընդհատ ասում էի. Ինչու ես գնացի նրա հետ»:

Միեւնույն ժամանակ, հայտնի աստղն ասել է, որ այժմ պատրաստ է կիսվել իր փորձով` «օգնելու մարդկանց չզգալ միայնակ»: «Յուրաքանչյուր ոք տարբեր ժամանակներում իր տրավման է ապրում: Այժմ ես ուզում եմ պաշտպանել կանանց, որպեսզի նրանք կարողանան ազատորեն խոսել ճշմարտությունը», - եզրափակել է Շիլդսը:

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE