BTS խմբի անդամ Վին դարձել է Celine-ի նոր դեսպանը

11:06   17 մարտի, 2023

BTS խմբի անդամ Վին զարդարել է կորեական Elle ամսագրի շապիկը: Երգիչը փորձել է երեք հանդուգն կերպար։ Սոցցանցերում ամսագրի պաշտոնական էջում նրանք նաեւ հայտնել են, որ կատարողը դարձել է Celine նորաձեւության տան դեսպանը։ Այդ մասին գրում է Hypebae-ն։

562546.jpg (67 KB)

Celine ապրանքանիշի հասարակայնության հետ կապերի տնօրեն Մին Յուն ողջունել է նոր ապրանքանիշի դեսպանին սոցիալական մեդիայի իր էջում՝ գրելով. «Սա իսկապես արյուն է, քրտինք եւ արցունքներ: Մեր գլոբալ դեսպանների թիմն այժմ ամբողջական է, բարի գալուստ #CelineBoy»:

48968.jpg (66 KB)

41265.jpg (103 KB)

 



© NEWS.am STYLE