Աստղային ոճ․ 10 կերպար՝ Լիա Զախարյանից (ֆոտո)

15:08   18 մարտի, 2023

Թեթեւ, ոճային, էսթետիկ․ այսպես կարելի է կարճ եւ կոնկրետ նկարագրել Լիա Զախարյանին։ Դերասանուհին միշտ նորաձեւ է․ եթե ի հայտ են գալիս նոր թրենդներ, ապա անպայման սպասեք նոր ֆոտոշարքի, որտեղ Լիան կցուցադրի մի թրենդային կերպար։ Դերասանուհին համարձակ է եւ չի վախենում փորձարկումներից։ 

Առավել ուշադիր երկրպագուները նկատած կլինեն, որ Լիան առօրյայում նախընտրում է տոպեր, ջինսեր ու լայն տաբատներ։ Դերասանուհու հավաքածուն ընդգրկում է տարբեր կտրվածքների ու գույների տոպեր։ Առօրյայում նա նախընտրում է նաեւ սպորտային կոշիկներ ու կաշվե իրեր։

334053433_726014402647670_5381265953373445348_n.jpg (173 KB)

Էկրաններին, երեկույթներին ու տարբեր միջոցառումներին Լիա Զախարյանին կարելի է տեսնել նաեւ կարճ զգեստներով, որոնք սովորաբար ունենում են հետաքրքիր ու համարձակ բացվածքներ, սակայն Լիան երբեք չի չարաշահում համարձակությունը եւ չի հատում վուլգարության սահմանը։

Լիան, սովորաբար, դասական սանրվածքներով է, բայց ֆոտոշարքերում հաճախ է ներկայանում թրենդային հյուսքերով եւ գունափոխումներով։ Թե տեսախցիկի առջեւ, թե առօրյայում, Լիային հաճախ կարելի է տեսնել բնական դիմահարդարմամբ։

334912578_1368071557315684_4723076283152089256_n.jpg (203 KB)

NEWS.am STYLE-ը դերասանուհու Instagram-ից առանձնացրել է 10 լուսանկար, որոնք բնութագրում են նրա ոճային նախասիրությունները։

333768869_535121945401321_8322705922475007452_n.jpg (192 KB)

333862015_555963346344445_309065472195395594_n.jpg (352 KB)

334001830_206145442011721_7994246634571162514_n.jpg (148 KB)

334186451_201163712605290_3112496975821391484_n.jpg (328 KB)

334492304_899370277938571_6484113521753860485_n.jpg (316 KB)

334868050_1342631399926031_4081120113545190782_n.jpg (213 KB)

334883798_1006802093628594_3716141419384385634_n.jpg (392 KB)

334900407_222645613592573_4165783745755837362_n.jpg (273 KB)



© NEWS.am STYLE