«Գեղեցիկ ու ներդաշնակ»․ Անդրեի ու սիրելիի պարն ու երգչի հետեւորդների արձագանքը (վիդեո)

11:05   18 մարտի, 2023

Անդրեն ու նրա սիրելին՝ «Ազգային երգիչ» նախագծից հայտնի Անի Օհանյանը, հայկական շոու-բիզնեսի ամենասիրելի զույգերից են։ Այս մասին են վկայում երգչի ու Անիի համատեղ հրապարակումների ներքո արված մեկնաբանությունները։ Հետեւորդներն անընդհատ սպասում են նրանց տեսնել միասին՝ կամ երգելիս, կամ լուսանկարվելիս, կամ էլ՝ պարելիս։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)



Առաջին երկուսն արդեն հասցրել էին տեսնել, իսկ ժամեր առաջ երգիչը հոլովակ է ներկայացրել, որում ինքն ու Անին պարում են։ Նրանց ուրախ վալսը ժպիտներ ու այլ էմոցիաներ է առաջացրել մեկնաբանությունների բաժնում։ Ինչպես միշտ, երգչի հետեւորդները նկատել են՝ «Գեղեցիկ ու ներդաշնակ զույգ»։ Ոմանք էլ, պարզապես, սեր ու երջանկություն են մաղթել զույգին։

Օրերս համացանցում նաեւ նման ոգեւորություն էր առաջացրել Անդրեի ու Անիի առաջին համատեղ հանրային դուետը։ Լոս Անջելեսում կայացած բարեգործական միջոցառումներից մեկին նրանք կատարել են «Ով, սիրուն, սիրուն» հայտնի երգը։ 



© NEWS.am STYLE