Երկար պիջակ, զոլեր, թրենդային կտրվածքներ․ Նազենիի, Սոֆիի, Մարիամ Ալեքսանյանի, Աստղիկ Սաֆարյանի գարնանային look-երը (ֆոտո)

19:05   18 մարտի, 2023

Գարունը այնքան թրենդներ է բերել, գարունը այնպես պայծառ է կրկին․․․ Վահան Տերյանի գեղեցիկ ու հայտնի բանաստեղծության տողերն այս փոփոխված տարբերակով լավագույնս բնորոշում են այս տարվա գարնանային նորաձեւությունը։ Այս տարի թրենդային բազմազանություն է նկատվում։ Ինչպես ասում են՝ ամեն ինչից բոլորի համար։

Եթե սեւ գույնի սիրահար եք, մի մտածեք, թե գարնանը այն չեք կարող հագնել, մանավանդ, երբ այս տարի դիզայներների հավաքածուներում սեւը ոչ թե պարզապես գերակշռում է, այլ որոշներում արտահայտվում total black` (ամբողջական սեւ կերպար) տարբերակում։ Աստղիկ Սաֆարյանն, օրինակ, նախընտրել է իր սեւ զգեստը համադրել ոսկեգույն երկարաճիտք բարձրակրունկների հետ։ 

334896858_1145503166132960_3564260416907148106_n.jpg (454 KB)

Գարունը նաեւ հրաշալի ժամանակ է ջինսային հագուստի համար։ Նազենի Հովհաննիսյանն այս լուսանկարում նախընտրել է հետաքրքիր պրինտով ջինսե տաբատ ու կարճ բաճկոնակ։

334016051_1250152298964831_2197273985705757596_n.jpg (312 KB)

Հրաշալի եղանակ՝ երկար պիջակների համար, որոնք կարելի է համադրել տոպերով ու կարճ շորտերով կամ կիսաշրջազգեստով։ Հենց այդպես է արել դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը։

336636812_446441514333273_3241373292701280695_n.jpg (124 KB)

Զոլերը վաղուց նորաձեւությունից չեն իջնում, իսկ գարնանը վերադառնում են էլ ավելի վառ երանգով։ Սոֆի Մխեյանը գարնանային ջերմ տրամադրոթյուն է ստացել կանաչ զոլերով բլուզի ու պատռված ջինսերի համադրությամբ։

334244204_541586718097529_2254197729529773753_n.jpg (216 KB)

Գարնանն ու ամռանը, հատկապես, մեծ մասսայականություն են վայելում թրենդային կտրվածքներով տոպերը։ Էլեն Ասատրյանը թրենդային սեւ տոպը համադրել է ջինսե տաբատի հետ։ Սա, թերեւս, ամենաարդիական ու միշտ նորաձեւ տարբերակներից է, որը ոչ միայն գեղեցիկ է, այլեւ հարմարավետ։ 

334112064_488844476638119_5301934292602568379_n.jpg (225 KB)

Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի գարնանային կերպարը։

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE