«Կարմիր ծաղիկ մը գարունի»․ Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ հայտնի ստեղծագործության հիման վրա

12:46   18 մարտի, 2023

Վահագ Ռաշը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ անդրադառնալով «Կարմիր ծաղիկ մը գարունի» հայտնի ստեղծագործությանը։ Երգը Միսաք Մեծարենցի հայտնի գործի հիման վրա եւ Աշոտ Ռուշանյանի երաժշտությամբ է, գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը։

Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է։ Հոլովակին հետաքրքիր մոտեցում են հաղորդում անիմացիոն կադրերը, որոնք արվել են onOFF ստուդիայի կողմից։ 

333305289_1459070421292131_1883056167066153704_n.jpg (37 KB)

Երգը թեեւ մատուցված է նոր տարբերակով, YouTube-ում հայտնված մեկնաբանությունները փաստում են, որ այն հաջողված է։ 

«Շատ հաճախակի լսված երգերը դժվար է այնպես մատուցել, որ կպնի սրտիդ։ Բայց դուք արեցիք։ Բռավո»,-գրել է օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE