Հայտնի երգիչ Դիմաշ Կուդայբերգենը համերգ կունենա Երեւանում

16:05   18 մարտի, 2023

Հայտնի երգիչ Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է։ Ապրիլի 29-ին` ժամը 19։00-ին, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։ 

Նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաեւ դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային եւ վիդեո հնարավորություններով։ 

Դիմաշ Կուդայբերգեն ղազախ երգիչ, կոմպոզիտոր և մուլտիինստրումենտալիստ է, ով տիրապետում է  6 օկտավայի` հազվագյուտ վոկալ տիրույթի։ Արտիստի երգացանկում կան յոթ լեզուներով կոմպոզիցիաներ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն։  

Կոնցեպտուալ առումով «Stranger» շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, Լուսնի ու Արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին՝ չարին։  

«Կյանքը մեծ ուժ է, որը ձգտում է դեպի հավերժություն»։   



© NEWS.am STYLE