Քարդաշյանների հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանն իր աջակցությունն է հայտնել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Բրյունետին

14:03   18 մարտի, 2023

Ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որն առավել հայտնի է Քարդաշյանների հետ իր մտերմությամբ ու համագործակցությամբ, իր աջակցությունն է հայտնել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Բրյունետին։ Նա ինստագրամյան Story բաժնում կիսվել է երգչուհու Future Lover երգով, որով Հայաստանն այս տարի ներկայանալու է մրցույթում։  

Դիմահարդարը հաղթանակ է մաղթել իր հայրենիքին,-«Արի հասնենք դրան, Հայաստան»,-գրել է նա։

334875920_146728901363218_8101769347345800429_n.jpg (61 KB)

Բրյունետի երգն, ի դեպ, «Եվրատեսիլ»-ի յութուբյան ալիքում այս պահին ունի 1 միլիոնից ավելի դիտում։ Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակը մրցույթի պաշտոնական էջում ամենադիտվածներից է։ 



© NEWS.am STYLE