Օքսանա Սամոյլովան եւ Ջիգանը բաժանվել են

10:07   19 մարտի, 2023

Բլոգեր Օքսանա Սամոյլովան Instagram-ում հայտարարել է, որ այլեւս չի ապրում ռեփեր Ջիգանի հետ։ Այս մասին նա հայտարարել է ի պատասխան բաժանորդներից մեկի մեկնաբանության։

90.jpg (254 KB)

«Այժմ մենք միասին չենք ապրում»,- գրել է Սամոյլովան։ «Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ դա միայն իմ պատմությունը չէ»:

Սամոյլովայի խոսքով՝ ամուսինների առանձին բնակության պատճառը «ժամանակի հետ պարզ կդառնա»։ Նա նշել է, որ Ջիգանը Մոսկվայում է եւ պարբերաբար հանդիպում է իր երեխաներին։



© NEWS.am STYLE