Ծնվել է ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինի երկրորդ երեխան

11:15   19 մարտի, 2023

Us Weekly-ի տվյալներով ծնվել է «Տանը մենակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինը երկրորդ երեխան։ Դերասանն այս լուրը գաղտնի է պահել։ Նրա կինը՝ Բրենդա Սոնգը, 2022 թվականի դեկտեմբերին է ծննդաբերել։ Երեխային տվել են Կարսոն անունը։ Սակայն նման ուրախալի լուրը հայտնի է դարձել միայն հիմա։

Մակոլեյի եւ Բրենդայի առաջնեկը՝ Դակոտա անունով տղան, ծնվել է 2021 թվականի ապրիլին։ Ավելի վաղ դերասանը հաճախ էր խոստովանում, որ շատ է ցանկանում մեծ ընտանիք ունենալ։

Զույգը ծանոթացել է 2017 թվականին Թաիլանդում՝ «The Hangover» ֆիլմի նկարահանման հրապարակում։



© NEWS.am STYLE