Գվինեթ Փելթրոուն պատասխանել է իի երեք ճաշատեսակներով դիետայի վերաբերյալ քննադատություններին

13:37   19 մարտի, 2023

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն պատասխանել է իր երեք ճաշատեսակներով սննդակարգի վերաբերյալ քննադատություններին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Օրեր առաջ Գվինեթ Փելթրոուն սարսափեցրել է սոցցանցերի օգտատերերին իր սննդակարգով։ «Առողջ լինելու արվեստը» փոդքաստում նա հայտարարել է, որ նախաճաշի փոխարեն մի բաժակ սուրճ է խմում, ճաշին ոսկորների արգանակ է ուտում, իսկ ընթրիքին՝ բանջարեղեն։ Երեք ճաշատեսակների դիետան վրդովեցրել է շատերին, այդ թվում՝ պլյուս-սայզ մոդել Տեստ Հոլիդեյին, ով մեղադրել է 50-ամյա դերասանուհուն «սնվելու խանգարումներ քարոզելու մեջ»:

Հետո Գվինեթ Փելթրոուն որոշել է պատասխանել քննադատություններին։ Դերասանուհին ասել է, որ հետեւում է այն սննդակարգին, որն իրեն նշանակել է բժիշկը, եւ շեշտել է, որ ոչ մեկին չի խրախուսում հետեւել իր օրինակին։ «Սա չի նշանակում, որ ես ամեն օր այսպես եմ սնվում։ Եվ, ի դեպ, ես շատ ավելին եմ ուտում, քան ոսկորների արգանակն ու բանջարեղենը»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ սիրում է իրեն հյուրասիրել տապակած կարտոֆիլով։



© NEWS.am STYLE