Երգչուհի Մաքսիմը համերգի ժամանակ շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել

14:37   19 մարտի, 2023

Ռուս երգչուհի Մաքսիմը Սոչիում իր համերգի ժամանակ բեմից նետել է բարձրախոսը եւ դադարեցրել ելույթը։ Նրա տնօրենն ասել է, որ արտիստուհուն բժշկական օգնություն է անհրաժեշտ։ Այս մասին հայտնում է Shot Telegram-յան ալիքը։

Հրատարակությունը նշում է, որ երգերը կատարելիս երգչուհին խռխռում էր, չէր հասնում ճիշտ երգել, մոլորված եւ հոգնած տեսք ուներ։

Կատարելով իր գլխավոր հիթը՝ «Знаешь ли ты?»-ն նա գնացել է կուլիսներ ու չի վերադարձել։

Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ հանդիսատեսի մի մասը խնդրում է վերադարձնել համերգի տոմսերի վրա ծախսված գումարը։

Երգչուհու տնօրենը մեկնաբանել է այս միջադեպը եւ բացատրել, որ «համերգի մեկնարկի պահին արտիստուհին իրեն վատ է զգացել, ինչն ազդել է միջոցառման որակի վրա»։

«Որոշում է կայացվել դադարեցնել համերգը»,- եզրափակել է նա։ Տնօրենը մանրամասնել է՝ երգչուհու հետ այժմ բժիշկներն են աշխատում։



© NEWS.am STYLE