Դենզել Վաշինգտոնը կնկարահանվի «Գլադիատոր 2» ֆիլմում

18:45   19 մարտի, 2023

Կրկնակի օսկարակիր Դենզել Վաշինգտոնը միացել է «Գլադիատոր» ֆիլմի շարունակության դերասանական կազմին։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիդլի Սքոթի պատմական էպոսում կխաղան իռլանդացի դերասաններ Փոլ Մեսկալը եւ Բարի Կեոգանը։ Սյուժեի գործողությունը կծավալվի առաջին մասից 25 տարի անց եւ կկենտրոնանա Լյուցիի՝ հռոմեական նախկին կայսրի եղբորորդու վրա, ով ցանկանում է վերականգնել իր օրինական գահը:

Վաշինգտոնի դերի մանրամասները չեն բացահայտվում։ Վերջին անգամ Սքոթի հետ աշխատել է «Գանգստեր» թրիլլերի վրա 2007 թվականին։ Վաշինգտոնը լայնորեն համագործակցում էր նաեւ Ռիդլիի եղբոր՝ հանգուցյալ Թոնի Սքոթի հետ։

«Գլադիատոր 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան այս ամառ Մարոկկոյում: Ժապավենի սցենարը գրել է Դեւիդ Սկարպան: Paramount-ը ֆիլմը կթողարկի ԱՄՆ-ում 2024 թվականի նոյեմբերի 22-ին։



© NEWS.am STYLE