Քայլի Ջենները կրկին փոխել է որդու անունը

20:09   19 մարտի, 2023

Մի քանի ամիս առաջ Քայլի Ջենները վերջապես աշխարհին ցույց տվեց իր որդուն եւ բացահայտեց նրա անունը։ Սկզբում 25-ամյա միլիարդատերը եւ նրա զուգընկերը՝ ռեփեր Թրեւիս Սքոթը, երեխային անվանակոչել էին Վոլֆ։ Բայց որոշ ժամանակ անց նրանք հասկացան, որ նման անունը երեխային չի սազում, եւ  Վոլֆին փոխարինեց Էյրը։ Այս տարբերակը կարծես լիովին համապատասխանում է ծնողներին. ամեն դեպքում, այժմ նրանք որոշել են փաստաթղթավորել իրենց որոշումը եւ դիմել են անվանափոխության համար:

Բայց կա մեկ նախազգուշացում. համաձայն TMZ պորտալի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի, երեխան Վոլֆ Ժակա Վեբսթերից կդառնա պարզապես Էյր Վեբսթեր։ Թվում է, թե սա զարմանալի է։ Չէ՞ որ Քարդաշյան-Ջեններ կլանի կրտսեր անդամներից գրեթե ոչ մեկը երկրորդ անուն չունի։ Մենք բացատրում ենք. փաստն այն է, որ Ժակը Թրեւիսի իսկական անունն է։ Իսկ քանի որ Քայլին մտափոխվել է երեխային հոր անունով կոչելու վերաբերյալ, նշանակում է աստղային զույգի բաժանման մասին լուրերը հերթական խոսակցությունները չեն։



© NEWS.am STYLE