«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի եւ «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող վրացահայ երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է (ֆոտո/վիդեո)

13:45   20 մարտի, 2023

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի եւ «Հայաստանի ձայնը 2» նախագծերի հաղթող վրացահայ երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է։ Երգչուհին ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ամուսնության գրանցման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 17-ին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ana Khanchalyan(@anakhanchalyan_official)

 

«Ոսկե ժամ»,-հրապարակմանը կից գրել է երգչուհին։ Այդ օրվա համար Անան ընտրել է ուղիղ սպիտակ ատլասե զգեստ, սպիտակ մարգարիտներ, իսկ նախապատվությունը տվել է ալիքաձեւ սանրվածքին։ Հարսանեկան արարողությանը երգչուհին ներկայացել է այլ կերպարով՝ քող, հավաքված վարսեր ու ժանյակավոր զգեստ։ 

334270468_230193349574134_6404934914881086793_n.jpg (157 KB)

Անա Խանչալյանը ծնվել եւ մեծացել է Թիֆլիսում։ Երգչուհին «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին ներկայացրել է Վրաստանը Candy խմբի կազմում, որոնց հետ միասին էլ դարձել է մրցույթի հաղթողը։ 2013 թ-ին Անան «Արի տուն» ծրագրով ժամանել էր Հայաստան։ Նույն տարում նա մասնակցել է «Հայաատանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին եւ հաղթել այն։ 



© NEWS.am STYLE