Մայքլ Ջորդանի սեւ ու կարմիր Air Jordan սպորտային կոշիկներն աճուրդի ռեկորդ կսահմանեն

18:19   20 մարտի, 2023

Սպասվում է, որ Մայքլ Ջորդանի սեւ ու կարմիր Air Jordan սպորտային կոշիկներն աճուրդի ռեկորդներ են սահմանելու:

Նյու Յորքի Sotheby's աճուրդի տունը հաջորդ ամիս աճուրդի կհանի սպորտային կոշիկներ՝ 4 միլիոն դոլար արժողությամբ, իսկ բաց աճուրդները կանցկացվեն առցանց՝ ապրիլի 3-ից 11-ը: 2021 թվականի վերջին ռեկորդը պատկանում է Nike Air Ships-ին, որը Ջորդանը կրել է իր կարիերայի սկզբում, վաճառվել է 1,47 միլիոն դոլարով:

gordab2.jpg (83 KB)

Աճուրդը տեղի կունենա «Ջորդանի տարում»՝ ի նշան NBA-ի աստղի 23 համարի խորհրդանշական մարզաշապիկի: Հունվարին Air Jordan-ը Sotheby's-ի հետ համատեղ աճուրդի է հանել 13 զույգ ռետրո-ներշնչված սպորտային կոշիկներ՝ ի հիշատակ The Notorious B.I.G-ի:

Բոլոր լոտերը բազմապատիկով գերազանցեցին իրենց բարձր $5000 գնահատումները, որոնցից մի քանիսը գերազանցեցին $32,000-ը:

Անցյալ տարի Ջորդանի մարզաշապիկն առաջին խաղից, ինչպես նաեւ 1998 թվականի եզրափակիչից, դարձան աճուրդում վաճառված ամենաթանկ սպորտային իրերը՝ վաճառվելով Sotheby's-ում 10,1 միլիոն դոլարով:



© NEWS.am STYLE