Բեն Աֆլեքը հաստատել է, որ Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի իր նոր ֆիլմում

15:22   21 մարտի, 2023

Բեն Աֆլեքը հաստատել է, որ կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, իր նոր ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում։

Աֆլեքը եւ Մեթ Դեյմոնը հայտարարել են, որ իրենց նոր պրոդյուսերական ընկերությունը՝ Artists Equity-ն, կենսագրական ֆիլմ կնկարահանի մեկ ոտքով ծնված ըմբիշ չեմպիոն Էնթոնի Ռոբլսի մասին, իսկ Լոպեսը ժապավենում կխաղա գլխավոր դերը։

CBS News-ին տված հարցազրույցում Աֆլեքին հարցրել են ֆիլմում Լոպեսի հայտնվելու մասին շրջանառվող լուրերի մասին, եւ նա կատակով փորձել է շեղել հարցը՝ ասելով, որ կարող է անվանել այն դերասանին, ով կմարմնավորի Ռոբլսին։ Բայց համառ հարցերից հետո նա հաստատեց, որ Ջենիֆեր Լոպեսը կարող է նկարահանվել այս ֆիլմում։ «Ինչ հաճույք է, ինչ ուրախություն է նրա հետ աշխատելը, տեսնել, թե որքան շքեղ է նա, գնալ աշխատանքի կնոջս հետ, գնալ աշխատանքի իմ լավագույն ընկերոջ հետ»:



© NEWS.am STYLE