Ռեփեր 6ix9ine-ը հոսպիտալացվել է մարզասրահում մի խումբ տղամարդկանց կողմից ծեծի ենթարկվելուց հետո

11:05   22 մարտի, 2023

Հարավային Ֆլորիդայում ռեփ կատարող 6ix9ine-ը հարձակման է ենթարկվել մի խումբ տղամարդկանց կողմից։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Երաժշտին ծեծի են ենթարկել մարզասրահում: Ծեծից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ 6ix9ine-ի (իսկական անունը՝ Դանիել Էրնանդես) փաստաբանի խոսքով՝ ռեփերը սաունայում է եղել, երբ հանկարծակի մի քանի տղամարդ հարձակվել են նրա վրա։ Փաստաբանի խոսքով՝ Էրնանդեսը փորձել է պայքարել հարձակվողների դեմ, սակայն նրանք չափազանց շատ են եղել։

5625-3.jpg (126 KB)

Արդյունքում հարձակվողները դեպքի վայրից փախել են։ 6ix9ine-ը եղել է մարզասրահում՝ առանց թիկնապահների։ Երաժիշտը վնասվածքներ է ստացել ծնոտի, կողերի եւ մեջքի հատվածում։

Լուսանկարը՝ TMZ



© NEWS.am STYLE