Հայց դերասանուհու դեմ․ Գվինեթ Փելթրոուն դատարան է ներկայացել դահուկներով վթարի գործով

12:43   22 մարտի, 2023

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուին դատարանի առջեւ է կանգնել Յուտա նահանգում՝ դահուկներով վթարի պատճառով: Այդ մասին գրում է NME-ն։

Դերասանուհու դեմ հայցը ներկայացրել է Թերի Սանդերսոն անունով մի տղամարդ, ով պնդում է, որ Փելթրոուն 2016 թվականին դահուկ քշելիս բախվել է իրեն եւ «ուժեղ հարված է հասցրել նրան»։ Սանդերսոնը հայտարարել է, որ միջադեպի արդյունքում ինքը ստացել է «գլխի մշտական ​​վնասվածք, 4կողերի կոտրվածք, ինչպես նաեւ ցավ, տառապանք, կյանքից հաճույքի կորուստ, հուզական սթրես եւ հաշմանդամություն»։

Փելթրոուն հակընդդեմ հայց է ներկայացրել։ Նա պնդում է, որ հենց Սանդերսոնն է բախվել իրեն՝ հասցնելով «հարված ամբողջ մարմնով», ինչի արդյունքում նա թեթեւ վնասվածքներ է ստացել։ Փելթրոուն եւ նրա երեխաները ցուցմունք կտան դատական ​​նիստերի ժամանակ:



© NEWS.am STYLE