Moschino-յի համար Ջերեմի Սքոթի 5 ամենասկանդալային կերպարները

14:29   22 մարտի, 2023

Վերջերս դիզայները հայտարարեց 10 տարվա համագործակցությունից հետո իտալական նորաձեւության տանից հեռանալու մասին։ Վերհիշում ենք այն հանդերձանքները, որոնք մեծ աղմուկ ու բում էին առաջացրել:

Որքան մեծ, այնքան լավ․ աշխատանքային բանաձեւը, որն օգտագործել է Ջերեմի Սքոթը Moschino-ի համար հավաքածուներ ստեղծելիս։ Նա երբեք չի վախեցել էքսպերիմենտներ անել գույների, հյուսվածքների հետ, եւ որ ամենակարեւորն է, ընտրել է ոգեշնչման ոչ ստանդարտ աղբյուրներ։ Հենց դրա շնորհիվ է, որ ամերիկացու ստեղծագործությունները կմնան իտալական նորաձեւության տան պատմության մեջ։

Moschino-ի ցուցադրությունների ժամանակ բառացիորեն մեր ժամանակների բոլոր թոփ մոդելները քայլել են պոդիումով: Հադիդ քույրերից մինչեւ Քենդալ Ջեններ։ Տարեցտարի Ջերեմի Սքոթի գաղափարները դառնում են լուրերի աղբյուր։ Օրինակ, մի անգամ մոդելի զգեստը պատրաստվել է աղբի տոպրակից, եղել է մի դրվագ՝ շոկոլադե փաթաթանով: Մի խոսքով, գաղափարների աղբյուր, որը հաճախ գլխավորում էր լրատվական աղբյուրների բոլոր վերնագրերը։

Թրեշ

Ո՞վ կարող էր իմանալ, որ աղբի տոպրակը հեշտությամբ կարող է վերածվել շքեղ զգեստի։ Իսկ աղբը՝ աքսեսուար։ Ստեղծագործական հմտությունները սովորում ենք Moschino-ից: Աշուն/ձմեռ 2017թ. ցուցադրություն։

m1-1.jpg (107 KB)

Աղանդերից լավագույնը

Զգեստ իսկական քաղցրակերների համար։ Եթե ​​սիրում եք եփած կրեմով տորթեր, ապա այն մի պահեք միայն սառնարանում։ Moschino-ի արդեն նախկին ստեղծագործական տնօրենն առաջարկում է այն ավելացնել զգեստապահարանին։ Աշուն/ձմեռ 2020թ. ցուցադրություն։

m2-1.jpg (101 KB)

Ծաղկեփունջ

Ջիջի Հադիդը փաթաթված էր թիթեռնիկով եւ բուսական աշխարհի մի ամբողջ բազմազանությամբ: Հանդերձանքը գարուն/ամառ 2018 հավաքածուի մի մասն էր:

m3.jpg (118 KB)

Այո, արագ սննդին

Խոսակցություններ կան, որ 2023 թվականի օգոստոսի վերջին Հայաստանում վերջապես կբացվի McDonalds-ը։ Այսպիսով, դեռեւս 2015 թվականի գարուն/ամառ սեզոնին Սքոթը ներկայացրեց գերնորաձեւ հավաքածու՝ ոգեշնչված արագ սննդի ռեստորանի էսթետիկայով։ Խորհուրդ ենք տալիս հիմա գնել մի քանի արխիվային իրեր։

m4-1.jpg (89 KB)

Ցանկալի ջահ

Այն կարող է հիանալի տեսք ունենալ, բայց իրականում ամենեւին էլ պրակտիկ չէ: Անպայման շլացրե՛ք շրջապատին։ Աշուն/ձմեռ 2016թ.-ի հավաքածու։

m5-1.jpg (150 KB)



© NEWS.am STYLE