«Աշխարհի ամենակրակոտ տատիկը» լքել է OnlyFans պորտալը. այն «չափազանց կեղտոտ» է դարձել

19:47   22 մարտի, 2023

OnlyFans մոդելը, ում անվանել են «աշխարհի ամենակրակոտ տատիկ», լքել է կայքը, քանի որ այն չափազանց «կեղտոտ» է դարձել։

52-ամյա Ջինա Ստյուարտը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների վերնագրերում, երբ մի քանի տարի առաջ սկսեց հարթակում համարձակ լուսանկարներ հրապարակել։  Սակայն այժմ, ավստրալական սեքս-ռումբն ասում է, որ հիասթափվել է կայքի էքսքլյուզիվության բացակայությունից:

баб.jpg (112 KB)

«Մարդկանց այսքան քանակից եւ պոռնոգրաֆիայի առկայության դեպքում կայքը մի փոքր կորցրել է իր փայլը», - Jam Press-ին դժգոհել է «տատիկը»:

Ստյուարտը, ով ունի չորս երեխա եւ երեք թոռ, հրավիրվել է միանալու Playboy-ի նոր սոցիալական հարթակին՝ Centerfold-ին: Ի տարբերություն OnlyFans-ի, Centerfold-ում բովանդակություն ստեղծողները պետք է հաստատվեն Playboy-ի կողմից:

баб1.jpg (138 KB)

«Ես նախընտրում եմ ավելի գլամուրային գրավչությունը, որն առաջարկում է Playboy-ը: Իմ բովանդակությունը Playboy-ի ոճով շատ գլամուրային կլինի»,- ասել է Ստյուարտը։ «Եկեք հետ բերենք գլամուրը եւ հեռանանք անպարկեշտ կոնտենտից»։

баб2.jpg (92 KB)

Playboy-ը 2021 թվականի դեկտեմբերին գործարկեց Centerfold-ը խոսնակ Քարդի Բի հետ՝ խոստանալով հարթակ ստեղծել «ստեղծագործական ազատության, գեղարվեստական ​​արտահայտման եւ սեռական պոզիտիվության համար»:



© NEWS.am STYLE