Wish-list. 3 ցանկալի պայուսակ հայկական բրենդներից

20:22   22 մարտի, 2023

Ցանկանու՞մ եք ներդրումներ կատարել ձեր զգեստապահարանում, բայց չունե՞ք բավարար դրամական միջոցներ աշխարհահռչակ խելահեղ ապրանքներ գնելու համար, ապա առաջարկում ենք ավելի մանրամասն ուսումնասիրել հայրենական արտադրության այլընտրանքային տարբերակները: Դրանք որակապես եւ կատարմամբ չեն զիջում: Իսկ գներն էլ այդքան էլ վատ չեն։ «Տեղական արտադրությունը որակի չափանիշ չէ» հասկացությունն աստիճանաբար հետին պլան է մղվում։ Չնայած Հայաստանը դեռ հեռու է Իտալիայից եւ Ֆրանսիայից, այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց կա։

Ayl Studio

Անսպասելի գտածո՝ բուբլիկ պայուսակ: Պատրաստված է վառ գործվածքներից, ձեւը բավականին սովորական է, իսկ չափսը՝ միջին։

Պայուսակով կարելի է գնալ սուրճ խմելու , կամ կարող եք գալա երեկոների մասնակցել։ Մոդելը կոչվում է «Գոգո», այն հասանելի է հինգ երանգներով՝ ֆուքսիա, նեոնային կանաչ, նարնջագույն, ուլտրամարին եւ մետալիկ։

Maison Marashlyan

Էմմա Մարաշլյանը ճանաչված լուսանկարիչ է, Marashlyan ֆոտոստուդիայի հիմնադիրը։ Գեղեցկություն նա միայն տեսախցիկի օբյեկտիվով չի սահմանափակում։  Տեսականին ընդլայնվում է դեպի կաշվե իրեր՝ տեսքը ամբողջականացնելու համար:

Maison Marashlyan կլատչեր, շոփերներ, դրամապանակներ ու քարտ-հոլերներ։ Մի խոսքով, ամեն ճաշակի ու գույնի։ Ապրանքները բավականին դիմացկուն են եւ տարողունակ: Օրինակ՝ ապրանքանիշի շոփերում կտեղավորվեն կոսմետիկայի պայուսակ, նոութբուք, նոթատետր եւ լիցքավորիչներ։

Lilit Makaryan

Էթնիկությունը մեծ թափ է հավաքում թե՛ երաժշտության, թե՛ նորաձեւության մեջ: Էթնիկ մոտիվների ժամանակակից մեկնաբանության լավագույն օրինակներից մեկը։

Համանուն ապրանքանիշի ստեղծողը մշակում է ձեռագործ հարմարավետ բոքս-պայուսակներ։ Տարեցտարի պրինտների եւ տեսքի բազմազանությունն ավելի է մեծանում։ Նման աշխատանքի գները բավականին հասանելի են՝ սկսած 150 դոլարից։



© NEWS.am STYLE