Սոցցանցերում ծաղրել են Ֆիլիպ Կիրկորովի մերկ իրանը

15:18   22 մարտի, 2023

Սոցցանցերի օգտատերերը չեն գնահատել ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համարձակ կերպարը։

55-ամյա երգչիչը լուսանկարների շարք է հրապարակել «Маска» շոուի նկարահանման հրապարակից։ Տեսախցիկի առաջ արտիստը կեցվածք է ընդունել Dsquared2 ապրանքանիշի փայլուն կոստյումով, որը կրել է իր մերկ մարմնին։ Կերպարը լրացրել են «պատառոտված» տաբատը, մանուշակագույն ակնոցը, գլխարկը, մորթյա բաճկոնը եւ Louis Vuitton պայուսակը։

Սակայն, երկրպագուները չեն գնահատել երգչի կերպարը եւ քննադատել են սոցիալական ցանցերում. «Կրկեսը հեռացավ, իսկ ծաղրածուները մնացին», «Արքան այլեւս այն չէ», «Դուք ընդհանրապես նման կերպարի չեք համապատասխանում», «Ոճային տեսք չունեք», գրում է Gazeta-ն։

Վերջերս երգիչը ստամոքսի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, ինչպես նաեւ դեմքի երիտասարդեցման պրոցեդուրաներ է արել։ Ինքը՝ Կիրկորովը, չի թաքցնում, որ դիմում է պլաստիկ վիրաբույժի ծառայություններին։



© NEWS.am STYLE