STYLE Beauty. խնամքի գաղտնիքներ՝ դերասանուհի Քրիստինա Կարապետյանից (ֆոտո)

21:17   22 մարտի, 2023

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը դեմքի խնամքը սկսել է 19 տարեկանից,-«Երբ սկսեցի շատ նկարահանվել եւ հաճախ դիմահարդարվել, հասկացա, որ դեմքս հատուկ խնամք է պահանջում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա։ Քրիատինան պատասխանել է նաեւ STYLE Beauty խորագրի մեր մյուս հարցերին․

Դերասանուհին ասաց, որ ունի զգայուն մաշկ, ինչի համար նախընտրում է օգտվել Clinique  ապրանքանիշի խնամքի միջոցներից․

AD95E664-1205-4B4F-94B2-550FC95912FD.JPG (363 KB)

«Երեկոյան դեմքս մաքրում եմ լոսյոնով, որից հետո օգտագործում եմ խոնավեցնող քսուք, առավոտյան դեմքս շատ թարմ տեսք է ունենում... Կարեւորում եմ երեկոյան խնամքը, կարծում եմ՝ այն ավելի արդյունավետ է։ Կեսօրից հետո տնից դուրս գալիս կարեւոր է օգտագործել արեւապաշտպան քսուք։ Դեմքի մաքրումները ճիշտ եմ համարում վստահել մասնագետներին, այդ պրոցեդուրան անցնում  եմ կլինիկայում։ Տան պայմաններում երբեմն սիրում եմ օգտագործել ալոեով թարմեցնող դիմակ»,-անդրադառնալով իր ամենօրյա օրակարգին նշեց Քրիստինան։ 

Առօրյա կյանքում դերասանուհուն, հիմնականում, կարելի է տեսնել առանց դիմահարդարման,-«Սիրում եմ օգտագործել միայն շուրթերի բալզամ։ Դիմահարդարվում եմ հատուկ առիթների ժամանակ, նախապես օգտագործում եմ խոնավեցնող քսուք»։

ADCD62F8-8AA9-484C-A425-068121E7301F.JPG (254 KB)

Դերասանուհին դժվարացավ առանձնացնել սիրելի դիմահարդարման բենդները, քանի որ նրա խոսքով՝ դիմահարդարման պարագաների մեծ մասը նվեր է ստանում,-«Այնքան շատ են նվիրել, որ կարիք չի լինում գնելու։ Ինքս ինձ համար գնում եմ  փայլեր։ Այո, սիրում եմ փայլիկներ օգտագործել։
Նախընտրելի շրթներկի գույնը կարմիրն է, վարդագույնը, երբեմն էլ մուգ մանուշակագույնը՝  կախված տրամադրությունից»։

1E24A07F-42B9-42B4-9D71-D11038E3580F.JPG (406 KB)

Օծանելիքների մասին դերասանուհին ավելի մեծ էնտուզիազմով է խոսում,-«Իմ ամենասիրելի օծանելիքը Paisley Etro-ն է, դրանից հետո՝ Coco Mademoiselle Chanel եւ Lancome La Vie Est Belle։ Ամռանը հաճախ օծանելիքի փոխարեն նախընտրում եմ օգտագործել շոկոլադի եւ վանիլի բույրերով մարմնի քսուքներ եւ եթերայուղեր»,-ասում է երկու երեխաների մայրիկը՝ հավելելով,-«Մարմնի խնամքը շատ կարեւոր է, եւ այն  միայն օծանելիքներ եւ քսուքներ օգտագործելու մեջ չէ։ Իմ առօրյան չեմ պատկերացնում առանց մարզումների, ունեմ նաեւ հատուկ ինձ համար գրված սննդակարգ, որը երբեմն խախտում եմ, քանի որ շատ եմ սիրում շոկոլադ ուտել եւ երբեմն ինձ թույլ եմ տալիս չափն անցնել (ծիծաղում է)»։

Կնոջ ամենակարեւոր խնամքը սկսվում է ներաշխարհից՝ կարծում է Քրիստինան,-«Կնոջ հմայքի գաղտնիքը հոգին է․ որքան լուսավոր է հոգին, այնքան կինն ավելի ուժեղ է փայլում իր հմայքով»։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Քրիստինա Կարապետյանը



© NEWS.am STYLE