Ամեն ինչ Ձիու տարվա մասին

13:32   13 դեկտեմբերի, 2013

Չինական հորոսկոպի համաձայն` 2014 թվականը կապույտ փայտե ձիու տարի է, թեեւ որոշ աստղագետներ հակված են կանաչ փայտե ձիու տարբերակին: Ինչեւէ, արդեն պարզ է, որ գալիք տարվա գլխավոր նորաձեւ գույները հենց սրանք են լինելու: Ձին լիարժեք իր իրավունքների մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 31-ից: Նշվում է նաեւ փետրվարի 10-ը:

Տարբեր ազգերի մոտ ձին խորհրդանշում է ուժ, իմաստություն եւ հպարտություն: Ձին իր բնույթով կենսուրախ է, լավատես, մարդասեր, սիրում է հարմարավետություն եւ մարդաշատ հավաքույթներ: Ձին չափազանց կապված է օջախին եւ ընտանիքին: Հարազատների, ընտանիքի անդամների մասնակցությամբ փոքրիկ, ուրախ հավաքույթ. ահա, թե ինչպես է խորհուրդ տրվում դիմավորել Ձիու տարին:

 

Ձին չի սիրում աղմուկ, իրարանցում, վազք, ուստի ամանորյա սեղանը պետք է նախօրոք պատրաստել, ոչ թե վերջին պահին: Հյուրերը նույնպես պետք է շուտ գան: Վեճերը պետք է բացառել: Ձիու բարեհաճությանն արժանանալու համար սեղանը փայտե իրերով ձեւավորեք, շատ կանաչեղեն դրեք եւ բանջարեղեններ:

 

Չինական հորոսկոպի համաձայն՝ ձիու տարին խոստանում է լինել վերջին տարիներից ավելի լավը՝ փոխելով զարգացման ուղղությունները, ինչն էլ իր հերթին նշանակում է դրական փոփոխություն մարդկության կյանքում:

Աղբյուրը՝ http://astroscope.ru



© NEWS.am STYLE