Հայտնի է, թե որ համարի ներքո է Բրյունետը ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլում

22:22   22 մարտի, 2023

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր Future Lover երգը կատարելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ  համարի ներքո։ Այս մասին քիչ առաջ հայտարարվեց «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքով։

Երկրորդ կիսաեզրիափակիչ փուլը բացելու է Դանիայի ներկայացուցիչ Reiley-ը։ Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհի Իրու Խեչանովին ելույթ է ունենալու 11-րդ համարի ներքո։



Երկրորդ կիսաեզրափակչի ամբողջական հերթականությունը հետեւյալն է՝ Դանիա, Հայաստան, Ռումինիա, Էստոնիա, Բելգիա, Կիպրոս, Իսլանդիա, Հունաստան, Լեհաստան, Սլովենիա, Վրաստան, Սան Մարինո, Ավստրիա, Ալբանիա, Լիտվա,  Ավստրալիա:

337506390_3373405566250027_2489705430670112730_n.png (202 KB)

«Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը մայիսի 9-ին է, երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 11-ին, եզրափակիչը՝ 13-ին։ 



© NEWS.am STYLE