Նիկոլաս Քեյջը «Ռենֆիլդ» սարսափ կատակերգությունում կմարմնավորի կոմս Դրակուլային

12:16   23 մարտի, 2023

Նիկոլաս Քեյջը կմարմնավորի կոմս Դրակուլային «Ռենֆիլդ» սպասվելիք սարսափ կատակերգությունում։ Երկար սպասված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Overlook կինոփառատոնում մարտի 30-ին, իսկ կինոթատրոններում կհայտնվի ապրիլի 14-ին:

ник1.jpg (29 KB)

Եզրափակիչ թրեյլերում երկրպագուները եւս մեկ անգամ տեսել են Քեյջի սքանչելի սարսափելի կերպարը։ Արյան պակաս էլ չի լինի։  Տեսարաններից մեկում վամպիրների արքան մոտ 30 վայրկյան արյուն է ծծում կաթոլիկ քահանայից։

Այնուհետեւ ժամանակի մեջ 90-ամյա թռիչք է տեղի ունենում դեպի ներկայիս Նոր Օռլեան, որտեղ հյուծված ու հոգնած Ռենֆիլդը շարունակում է մարդկային զոհ որսալ իր տիրոջ համար:

ник2.jpg (27 KB)

«Ռենֆիլդ, քո ամբողջ կյանքի նպատակն ինձ ծառայելն է», - պատմում է Դրակուլան, երբ նրա հավատարիմ կամակատարը ողջ ուժով փորձում է անկենդան մարմինը քարշ տալ ստորգետնյա պանդոկում: «Հիմա կուտենք», -  Դրակուլան՝ ցուցադրելով իր սուր ժանիքները։



© NEWS.am STYLE