Սելենա Գոմեսը դարձել է իգական սեռի առաջին ներկայացուցիչը, ով Instagram-ում ունի 400 միլիոն հետեւորդ

13:19   23 մարտի, 2023

Փոփ աստղ Սելենա Գոմեսը դարձել է իգական սեռի առաջին ներկայացուցիչը, ով Instagram-ում ունի 400 միլիոն հետեւորդների՝ մեկ ամիս չանցած այն բանից հետո, երբ նա առաջ է անցել Քայլի Ջեններից։

гомес.jpg (18 KB)

Գոմեսն Instagram-ում ամենաշատ հետեւորդներով երրորդն է ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից (563 միլիոն հետեւորդ) եւ Լիոնել Մեսսիից հետո (442 միլիոն)։ Ջեները զիջում է Գոմեսին։ Նա ունի 382 միլիոն հետեւորդով:

Գոմեսը նշել է իր ձեռքբերումը՝ հրապարակելով լուսանկարներ երկրպագուների հետ եւ մակագրելով. «Ցանկանում եմ գրկել Ձեզ՝ 400 միլիոնիդ»։

Instagram-ի ամենաշատ հետեւորդների տասնյակում են նաեւ Դուեյն Ջոնսոնը՝ 370 միլիոն, Արիանա Գրանդեն՝ 362 միլիոն, Քիմ Քարդաշյանը՝ 349 միլիոն, Բեյոնսեն՝ 301 միլիոն, Քլոե Քարդաշյանը՝ 298 միլիոն։



© NEWS.am STYLE